Ջերմամեկուսիչ սալեր

(Էքստրուդացված պոլիստիրեն)

Ջերմամեկուսացում էքստրուդացված պոլիստիրենով

Ընդհանուր նկարագիր

Էքստրուդացված պոլիստիրենը իրենից ներկայացնում է հավասարաչափ տեղաբաշխված փակ արկղիկներից բաղկացած ջերմամեկուսիչ նյութ: Ջուր չի ներծծում, չի ուռչում և չի սեղմվում, քիմիապես կայուն է և չի նեխում: Բարձր ամրությունը թույլ է տալիս ստանալ հարթ և միաժամանակ կոշտ հիմք, որը էապես ավելացնում է ամբողջ ջերմամեկուսացման համակարգի շահագործման ժամկետը:

Էքստրուդացված կամ էքստրուզիոն պենոպոլիստիրենը հնարավորություն է տալիս արդյունավետ իրականացնել տարբեր օբյեկտների, կառուցվածքների և կառույցների ջերմամեկուսացումը: Իրականում այն ունի օգտագործման բավական լայն շրջանակ:

Բացի այդ էքստրուդացված պոլիստիրենը դասվում է էկոլոգիապես մաքուր նյութերի կարգին, ինչը մյուս ջերմամեկուսիչների շարքում նրան դարձնում է մրցակցությունից դուրս:

Էքստրուդացված պոլիստիրենը արտադրվում է սալերի տեսքով կարող է լինել տարբեր երանգների: Շնորհիվ իր առանձնահատուկ կառուցվածքի ջերմամեկուսիչ սալերը կարող են օգտագործվել բարձր  խոնավության և ջերմաստիճանային տարբեր պայմաններում:

Հատկությունները

Օժտված են

  • Ցածր ջերմահաղորդականությամբ
  • Բարձր քիմիական դիմադրությամբ
  • Բարձր ուժային դիմադրությամբ
  • Ցածր ջրակլանողականությամբ
  • Երկարակեցությամբ
  • Ցրտադիմացկունությամբ
  • Տարբեր կարգերի հրակայունությամբ

Տեխնիկական տվյալները

  • Խտություն = 28-45 կգ / cu.m.
  • Ջրի կլանում 24 ժամ = Max 0.1-0.2% - ը:
  • Ջրի կլանում 30 օրով = ոչ ավել, քան 0.4% - ը 
  • Ջերմահաղորդականություն (25 ± 5) ° C = 0.030 (Վտ / մ • ° C)
  • Գոլորշաթափանցելիության գործակից = 0,02 մգ / (մ • ը • ԽՎ) 

Կիրառման ոլորտները

  • Ջերմամեկուսացում
  • Բետոնե և մետաղյա տանիքների
  • Արտաքին և ներքին պատերի
  • Հիմքերի
  • Հատակների
  • Շենքի ճակատների
  • Կանաչ խոտածածկով տանիքների
  • Սառնարանային տարածքների
  • Գինու մառանների
  • Սննդի պահեստների

,,Տեխնոնիկոլ,, հանրահայտ ապրանքանիշը կրող էքստրուդացված պոլիստիրենները միջազգային կազմակերպությունների կողմից արժանացել են բարձր գնահատանքի և համապատասխան վկայագրի (սերտիֆիկատ):

Ջերմամեկուսիչ սալեր

Ջերմամեկուսիչ սալեր

Ջերմամեկուսիչ սալեր

Ջերմամեկուսիչ սալեր

Ջերմամեկուսիչ սալեր

Ջերմամեկուսիչ սալեր

Ջերմամեկուսիչ սալեր

Ջերմամեկուսիչ սալեր

Ջերմամեկուսիչ սալեր

Ջերմամեկուսիչ սալեր