Ջրամեկուսացում ցեմենտ-լատեքսային նյութերով
Ընդհանուր նկարագիրը
Լատեքսային ցեմենտն օգտագործվում է ջրամեկուսացման համար, ինչպես նաև նեղ մասնագիտական չոր խառնուրդների և լուծույթների նման՝ վերանորոգման այլ աշխատանքների համար: Լատեքսային ցեմենտը այլ ցեմենտների և միացման նյութերի համեմատությամբ ունի որոշակի առավելություններ` բարձր ճկունություն, չորանալու կարճ ժամանակ, ապահովում է ջրադիմացկունություն, ցածր նստունակություն և առավել ամուր շերտ բետոնային մակերեսների համար:
Նման առավելությունները լատեքսային շերտը դարձնում են լայն կիրառելի նյութ սեփական նախագծերի համար: Լատեքսային ցեմենտն ունի նաև հիանալի կապակցող ուժ, որը լավ ընտրություն է սալերի տեղադրման ժամանակ:
Լատեքսային ցեմենտը դիմացկուն է աղերի և բազմաթիվ քիմիական միացությունների նկատմամբ: Այն բաղկացած է ցեմենտային կլինկերից, գիպսից, հիդրավլիկ կպչուն նյութից և հավելումներից, որի կազմում գերակայում են կալցիումի սիլիկատները (70-80%): Ցեմենտի տվյալ տեսակը լայնորեն կիրառելի է գրեթե բոլոր երկրներում:
Հատկությունները
- գոլորշաթափանցելիություն
- ճկունություն
- ցրտադիմացկունություն
- ճեղքերի ծածկման հնարավորություն մինչև 0.9մմ
- կայուն է աղային և հիմնային ազդեցությունների նկատմամբ
- ապահովում է բետոնի պաշտպանություն կարբոնիզացումից
- հեշտությամբ քսվում է վրձինով և մածիկաքսիչով
- պիտանի է արտաքին և ներքին աշխատանքների համար
- էկոլոգիապես անվտանգ է
Կիրառությունը
Ջրամեկուսացման համար՝
- հիմքերի
- կառույցների
- տերասաների
- պատշգամբի
- լոգարանների
- ջրավազանների (այդ թվում բաց) և տնտեսական-խմելու նշանակության ջրամբարների ջրամեկուսացման համար
- որպես վերջնական ծածկ բետոնային և երկաթբետոնային կառույցների պաշտպանության համար:
![Ջրամեկուսացում ցեմենտ-լատեքսային նյութերով](/images/service_images/17/text/554_401x301.jpg)
![Ջրամեկուսացում ցեմենտ-լատեքսային նյութերով](/images/service_images/17/text/Basement_waterproof_cement_latex_401x436.jpg)
![Ջրամեկուսացում ցեմենտ-լատեքսային նյութերով](/images/service_images/17/text/CeresitCR0x500_401x267.jpg)
![Ջրամեկուսացում ցեմենտ-լատեքսային նյութերով](/images/service_images/17/text/Gidroizol_CereCL51_glav_401x267.jpg)
![Ջրամեկուսացում ցեմենտ-լատեքսային նյութերով](/images/service_images/17/text/i-7_401x289.jpg)
![Ջրամեկուսացում ցեմենտ-լատեքսային նյութերով](/images/service_images/17/text/images2_401x267.jpg)
![Ջրամեկուսացում ցեմենտ-լատեքսային նյութերով](/images/service_images/17/text/images_401x266.jpg)