Հեղուկ ռետինով ջրամեկուսացում

Հեղուկ ռետին (բիտում-պոլիմերային էմուլսիա)

Ընդհանուր նկարագիր

Հեղուկ ռետինը իրենից ներկայացնում է էկոլոգիապես մաքուր բիտում պոլիմերային էմուլսիա: Առանց կար այս ջրամեկուսացման տեխնոլոգիան հրդեհակայուն է, քանի որ իր մեջ բացարձակ չի ներառում կրակով աշխատանք: Երկբաղադրիչ ջրամեկուսացումն իրականացվում է հատուկ սարքավորման միջոցով, որի արդյունքում ստացվում է համատարած էլաստիկ, առանց կար, անջրաթափանց, ռետինանման, ունիվերսալ նշանակության թաղանթ:

Գլխավոր բաղադրիչը հանդիսանում է ջրային հիմքով բիտում-պոլիմերային էմուլսիան, որի փոշեպատումը տեղի է ունենում բավական արագ և սառը եղանակով: Էմուլսիային զուգահեռ օգտագործվում է երկրորդ բաղադրիչը՝ կալցիումի քլորիդը: Այն կատալիզատոր է հանդիսանում  բիտում-պոլիմերային էմուլսիայի համար: Արագ չորացող էմուլսիան մակերևույթի վրա անմիջապես վերածվում է անջրաթափանց ճկուն պոլիմերային թաղանթի, որը հանդիսանում է իդեալական ջրամեկուսիչ:

Բացի ջրամեկուսիչ հեղուկ ռետինի թաղանթից օգտագործվում է նաև բարձր ճկունությամբ, կիսափայլուն, ցրտա և ջերմադիմացկուն ռետինե ներկ, որի հիմքում ընկած է ակրիլային դիսպերսիան: Ջրամեկուսիչ և գոլորշաթափանց ծածկույթը ցանկացած ներկի համար ամենակարևոր բնութագրիչն է:

Հեղուկ ռետինի, ռետինե ներկի և սարքավորման համար միջազգային մասնագիտացված էքսպերտ ընկերությունների կողմից տրամադրվել է հատուկ վկայագիր (սերտիֆիկատ):

Հատկությունները

  • Էկոլոգիապես անվտանգ է, չի պարունակում լուծիչներ, թունավոր արտամղումներ և չունի հոտ: Օգտագործվում է նաև փակ տարածքներում
  • Բացառապես անկար է, համասեռ ռետինանման անջրաթափանց ծածկույթ է բոլոր տեսակի երկրաչափական բարդ մակերևույթների համար
  • Գերճկուն է
  • Ծածկապատումը իրականացվում է առանց կրակայրիչի՝ սառը եղանակով: Տեխնոլոգիան բացարձակ հրդեհակայուն է
  • Ունի կպչողականություն ամբողջ մակերեսով: Չորանալով ամուր կպչում է ցանկացած մակերևույթի
  • Ձայնամեկուսիչ է: Ռետինե թաղանթը խլացնում է բարձր հաճախականության ձայները
  • Կայուն է ուլտրամանուշակագույն ճառագայթների, քիմիական և մթնոլորտային ազդեցությունների նկատմամբ
  • Հանդիսանում է արագ չորացող և շուտ կարծրացող նյութ
  • Ջրամեկուսացման աշխատանքները իրականացվում են կարճ ժամանակում
  • Տալիս է հնարավորություն կատարելու աշխատանքներ դժվարամատչելի տարածքների և խոնավ մակերևույթների վրա  
  • Առանձնանում է իր երկարակեցությամբ

Կիրառման ոլորտները

  • Տանիքածածկի, այդ թվում՝ հին ծածկերի վերանորոգում և հարդարում
  • Պատերի ջրամեկուսացում
  • Հիմքերի ջրամեկուսացում
  • Պատշգամբների, տերասաների ջրամեկուսացում
  • Թունելների, գետնանցումների ջրամեկուսացում
  • Կամուրջների, ջրանցքների, ամբարտակների, ջրավազանների ջրամեկուսացում
  • Ջրամբարների, լողավազանների ջրամեկուսացում
  • Խողովակների և խողովակաշարերի հակակոռոզիոն ջրամեկուսացում
  • Մետաղական և բետոնե կառուցվածքների հակակոռոզիոն պաշտպանություն
  • Տարաների, պադոնների և արտադրական ջրավազանների պաշտպանություն կոռոզիայից
  • Նավահանգստային կառույցների պաշտպանություն

Աշխատանքները կատարվում են ԻԶՈՆԵԼ շինարարական ընկերության արհեստավարժ մասնագետների կողմից, որոնք ունեն բարձր որակավորման մասնագետի վկայագիր(սերտիֆիկատ):

Հեղուկ ռետինով ջրամեկուսացում

Հեղուկ ռետինով ջրամեկուսացում

Հեղուկ ռետինով ջրամեկուսացում

Հեղուկ ռետինով ջրամեկուսացում

Հեղուկ ռետինով ջրամեկուսացում

Հեղուկ ռետինով ջրամեկուսացում

Հեղուկ ռետինով ջրամեկուսացում

Հեղուկ ռետինով ջրամեկուսացում

Հեղուկ ռետինով ջրամեկուսացում

Հեղուկ ռետինով ջրամեկուսացում