Ջերմամեկուսացում փքվող պոլիուրեթանով
Ընդհանուր նկարագիր
Բազմաթիվ ժամանակակից ջերմամեկուսիչների և նրանց օգտագործման տեխնոլոգիաների մեջ նշանակալից տեղ են զբաղեցնում բազմաֆունկցիոնալ և հարմարավետ փքվող պոլիուրեթանային ջերմամեկուսիչները:
Փրփրապոլիուրեթանը իրենից ներկայացնում է մոտ 95 % փակ արկղիկներից բաղկացած կոշտ պոլիուրեթանային փրփրանյութ: Այն ձևավորվում է երկու սկզբնական հեղուկ բաղադրիչների խառնելու միջոցով: Խառնելու արդյունքում ձևավորվում է ռեակցիոնունակ զանգված, որը փրփրում է անջատվող ջերմության ազդեցությունից: Այն առաջանում է ֆիզիկաքիմիական մեթոդով:
Փրփրապոլիուրեթանային ջերմամեկուսացումը կիրառվում է որպես առավել արդյունավետ ջերմամեկուսիչ՝ համեմատաբար մեծ և լուրջ օբյեկտների շինարարության համար:
Ջերմամեկուսացումը փքվող պոլիուրեթանով աշխարհում կիրառվում է ավելի քան 50 տարի և ունի լայն կիրառություն:
Կիրառման ոլորտները
- Տանիքի ջերմամեկուսացում
- Պատերի Հիմքերի
- Հատակի
- Ձեղնահարկերի
- Մետաղական կղմինդրների
- Շենք-շինությունների
- Առանձնատների
- Բաղնիքների, սաունաների
- Հասարակական նշանակության տարածքների
- Արտադրական տարածքների
Հատկությունները
- Փքվող պոլիուրեթանը ունի ավելի քան 25-30 տարվա երկարակեցություն,
- Պոլիուրեթանով ջերմամեկուսացումը խնայում է տարածքի հովացման և տաքացման համար ծախսվող էներգիայի ավելի քան 80%-ը,
- Պոլիուրեթանը ավելացնում է կառույցների ամրությունը,
- Փքվող պոլիուրեթանով ջերմամեկուսացման դեպքում կանխարգելվում է խոնավությաններթափանցումը տարածք,
- Պոլիուրեթանն ունի չեզոք հոտ, ժամանակի ընթացքում չի քայքայվում, կանխարգելում է բորբոսների առաջացումը,
- Փքվող պոլիուրեթանը էկոլոգիապես մաքուր ջերմամեկուսիչ է,
- Պոլիուրեթանի աշխատանքային ջերմաստիճանն է -100 С°-ից +150 С°,
- Պոլիուրեթանի ջերմամեկուսացման գործակիցն է 0,021 – 0.025 W / mk
Շնորհիվ փքվող պոլիուրեթանի ԻԶՈՆԵԼ շինարարական ընկերությունը, ամենակարճ ժամկետներում ապահովում է ջերմամեկուսացման առավելագույն որակ: