Գեոմանվածք
Ընդհանուր նկարագիրը
Գեոմանվածքն իրենից ներկայացնում է բարձր ամրության ոչ գործվածքային կամ գործված կտոր: Նյութի հիմք է հանդիսանում գեոկտորը կամ գեոտրիկոտաժը: Գեոմանվածքի բոլոր տեսակներին բնորոշ են հետևյալ հատկությունները` նյութը երկարում է ձգման ժամանակ մինչև 40%, որի դեպքում գերազանց կատարում է իր գործառնությունները` կայուն է ծակվելու և ճեղքվածքների նկատմամբ, չի քայքայվում, կայուն է բեռնվածության ժամանակ և կարող է ֆիլտրել ջուրը` նյութի ծակոտիները չեն սրվում և չեն լցվում:
Գեոմանվածքը կիրառվում է բնահողի բաժանման, ջրերի դրենաժավորման և ֆիլտրացման անհրաժեշտության դեպքում: Նյութը չի նեխում խոնավ միջավայրում, դրա մեջ սնկեր, բորբոսներ, միջատներ չեն առաջանում, կտորի միջով բույսերի արմատներ չեն անցնում, էկոլոգիապես մաքուր է, հողում և գրունտային ջրում չի փոխազդում քիմիական միացությունների հետ, կայուն է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ, չի նեխում, չի վնասվում կրծողների և բուսական ու կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչների կողմից: Նյութի շահագործման ժամկետը 25 տարուց ոչ պակաս է:
Հատկությունները
- Ամրացնող գործառնություն /ամրացնում է կառուցվածքներ, օգտագործվում է պահեստային, ավտոտնակային և այլ տարածքների հիմքերի կառուցման ժամանակ, երկաթգծային, ավտոմոբիլային մայրուղիների, էստակադաների, կամուրջների շինարարության ժամանակ
- Դրենաժային գործառնություն
- Ջերմամեկուսիչ գործառնություն
- Բաժանող գործառնություն
- Միացնող գործառնություն /կարող է կիրառվել` որպես միացնող նյութ ճանապարհային ծածկերի վերանորոգման ժամանակ, բարձրացնում է հիմնական շերտերի միջև կպչունությունը, նվազեցնում է լարումը կառույցի ներսում/
- Պաշտպանիչ գործառնություն /ամրացնում է թեքությունները և լանջերը, պաշտպանում է հողն էռոզիայից, նյութը չի նեխում, չի վառվում/
Կիրառությունը
- Ավտոճանապարհների, թունելների, ուղեկամուրջների շինարարության, կամուրջների և օդանավակայանների վայրէջքի գծերի կառուցման ժամանակ
- Ճանապարհային շինարարության ժամանակ` որպես հողի բաժանիչ, զգալիորեն կրճատում է ավազի և խճաքարի ծախսերը
- Լանդշաֆտի ձևավորման մեջ լանջերի և թեքությունների ամրացման ժամանակ: Նվազեցնում է ձգող լարումը, կայունացնում է լանջը և թույլ չի տալիս հողաշերտի լվացում
- Մասնավոր շինարարության մեջ շենքերի նստվածքների հեռացման համար, մարգագետինների, սպորտային հրապարակների կառուցման, արհեստական ջրամբարների սարքավորումների համար: Կտորը կանխարգելում է ավազի և բնահողի տեղաշարժումը, ամրացնում է մարգագետինը և թույլ չի տալիս, որպեսզի արմատներն աճեն իր միջով
- Դրենաժային խողավակները փաթաթվում են նյութով՝ բնահողի մասնիկներով խցանումը կանխարգելելու համար
- Արդյունաբերական և բնակելի օբյեկտների շինարարության մեջ դրենաժավորման համակարգերի տեղադրման ժամանակ, ինչպես նաև լանդշաֆտային ձևավորման մեջ, մասնավորապես` մայթերի սալերի տեղադրման ժամանակ
- Տեխնիկայի արտադրության մեջ՝ կահույքի փաթեթավորման և երեսապատման ժամանակ